Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ նրա մասնավոր նստավայրը Կեսրիայում դարձել է անօդաչուի գրոհի թիրախ, հարվածը կատարվելէ Լիբանանի տարածքից այսօր վաղ առավոտյան, տեղեկացրել է Times of Israel-ը։
Երկրի գլխավոր դատախազի հայտարարությունում նշվել է, որ վարչապետը եւ նրա կինը՝ Սառան, տանը չեն եղել գրոհի պահին եւ որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Երկու այլ անօդաչուներ, որոնք արձակվել են այս առավոտ Լիբանանից, խփվել են ՀՕՊ միջոցներով, ինչը դարձել է շչակների միացման պատճառ Թել Ավիվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել