Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապեն մեղադրվում է բռնաբարության մեջ։

«Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա օգտվեց դադարից՝ իր վիճակը բարելավելու համար։ Կիլիանը երջանիկ է, անհամբեր սպասում է վաղը վերադառնալուն և ցանկանում է կարևոր լինել թիմի համար: Այս 15 օրվա ընդմիջումը նրան շատ օգնեց»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Մբապեն «Ռեալին» է միացել նախորդ ամառ: Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել