Նկատառմանը, որ ՔՊ-ն չի կատարում իր խոստումը՝ վերաբերող ինստիտուցիոնալ խաղաղությանը, ՔՊ-ական Եղոյան Արմանը արձագանքել է՝ ասելով.«Ինստիտուցիոնալ խաղաղությունը ո՞րն ա… Այսօր պատերա՞զմ ա, Հայաստանն աշխարհի վտանգավոր երկրների ցանկում ո՞ր տեղն ա»:
«Եղոյի» հարցին լավագույնս կարող է պատախանել Նիկոլը միայն, քանի որ նա էր ընտրություններում նման բաներով լվանում մարդկանց ուղեղը: Բայց Արմանի անկեղծությունը միանգամայն ողջունելի է, քանի որ նա էլ է թերևս հասկանում, թե ինչ կարգի մեծ սուտ է փչել Նիկոլն ու փաստացի հասարակությանը վաճառել մի բան, որը չի լինելու:
Մյուս կողմից՝ բավական նայիվ է հնչում այն հարցը, թե կա՞ պատերազմ կամ Հայաստանն աշխարհի վտանգավոր երկրների ցանկում ո՞ր տեղն է զբաղեցնում: Մի՞թե «Եղոն» չի տեսնում, թե ինչ է կատարվում, թե ինչպես է Ադրբեջանը Հայաստանը պահում փաստացի պատերազմական ռեժիմում: Սա նույնիսկ ավելի վատ է, քան պատերազմը, քանի որ պատերազմի ժամանակ գոնե ամեն մարդ գիտի՝ ինչ պետք է անի, ինչդեռ այսօր հասարակությունը գտնվում է անորոշության ճանկերում, երբ չգիտես՝ ինչ անես, արժե՞ ասենք մի գործ բռնել, թե՞ պետք է տուն-տեղ վաճառել ու ծլկել:
ՔՊ-ականները կողմնորոշվել են նմանատիպ հարցերում. հենց որ կորցնեն իշխանությունը, ծլկելու են «տաք երկրներ»