Ճանապարհները սարքել ենք, դուք էլ պետք է եկամուտ ունենաք, եղբայր, փոքր բանից սկսեք: Այս մասին Շիրակի մարզ այցելության ժամանակ գյուղացիների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փոքրից սկսե՛ք, հիմա Դիլիջանի ճանապարհների վրա տասնյակ տարիներով մարդիկ խաշաճ եգիպտացորեն են վաճառում, դրան մեծ ֆինանսական ներդրում պետք չէ, մի հատ ղազան է պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ էլ՝ քոթուկ»,- ասաց նա:
Գյուղացիների դիտարկմանը՝ իրենք չեն աճեցնում եգիպտացորեն, ոռոգման ջուր չունեն, ինչպես մշակեն, Փաշինյանը հակադարձեց՝ քո կարծիքով՝ Դիլիջանում կոկուռուզն իրե՞նք են մշակում:
«Եղբայր ոռոգման ջրի հարցը կլուծենք, դա կարա տևի մեկ տարի, երկու տարի: Այդ երկու տարվա մեջ նստե՞նք ձեռներս ծալված: Կուկուռոզ չկա, ուրիշ մի բան մտածե՛ք»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել