Կառավարությունում կադրային փոփոխությունների ֆոնին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Նիկոլը որոշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Պողոսյան Ավետին անգործ չթողնել. ՔՊ-ն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել հենց նրան:
Հիշեցենք, որ ՀՌՀ հանձնաժողովի նախագահը Հակոբյան Տիկոն է, որ այս պաշտոնին էր ընտրվել դեռ 2019-ին՝ հասցնելով ապացուցել, որ Նիկոլից ավելի նիկոլ է:
Պողոսյան Ավետին «բանի տեր դարձնելուն» միտված այս քայլն ակնհայտորեն ունի քաղաքական պատճառներ. ՔՊ-ն նրան գործուղում է ՀՌՀ հառուկ առքելությամբ՝ մեդիա դաշտի վերահսկողությունն ավելի կոշտացնելու, գուցե նաև ապագայում Տիկոյին նրանով փոխարինելու: Նիկոլը «կլյուչիվոյ» տեղերում ցանկանում է տեսնել բացառապես «հեղափոխականներին», ինչը նշանակում է, որ դեռ էս գլխից նա 2026-ի ընտրություններին է նախապատրաստվում, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի ու այդ ընտրություններն ավելի շուտ տեղի չունենան:
Ստեղծվի-չստեղծվի, Նիկոլն իր «ստրախովկան» ունի, որտեղ էլ չունի, ձեռք կբերի: