Կրիմինալ աշխարհ-ՔՊ կապի գլխավոր օպերատոր հանդիսացող «Շիշ բռնողը», պարզվում է, որոշել է վերջ դնել Հայաստանում թմրանյութերի տարածման խնդրին. պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առուծախով զբաղվողների համար պատիժը, որը գործող օրենքի համաձայն՝3-6 տարի է, կհասնի 15 տարվա:
Այսպիսով՝ Սարգսյան Հայկը փորձելու է թմրանյութերի առուվաճառքի համար նախատեսված պատիժը հավասարեցնել սպանությունների համար նախատեսված պատժաչափին, ինչը, իհարկե, ողջունելի է, բայց…
Խնդիրն այն է, որ պատժաչափի մեծացումը թեպետ կարևոր, բայց բնավ ոչ բավարար պայման է՝ իրավիճակը լավարկելու: Վերջին տարիներին, օրինակ, կտրուկ ավելացել են նույն սպանությունների կամ որպես սպանության փորձ որակվող դեպքերը, և սա՝ այն դեպքում, երբ սահմանված է 15 տարի պատժաչափ: Այսինքն՝փաստ է, որ այդ 15 տարին ոչնչով չի օգնում՝ հասարակության միջից հանելու արյամբ հարցեր լուծելու ցանկությունը: Իսկ սպանոթյուններն էլ շատացել են ակնհայտորեն երկրում առկա մթնոլորտի, իշխանությունների փաստացի անգործության ու ուժայիններին «մաշելու» պատճառով, երբ ուսադիրավորները գլխավորապես զբաղված են քաղաքական խնդրներ լուծելով:
Այնպես որ՝ «Շիշ բռնողի» կողմից առաջ քաշվելիք նախագիծը կարող է ընդամենը դառալ շիրմա, որով իշխանությունները կփորձեն արդարանալ հասարակության առաջ՝ իբր փաստելով, որ կապ չունեն թմրանյութերի ահռելի շրջանառության հետ,որ մաքուր են: Նիկոլը հասկացել է, որ ինչ էլ ասի ու անի, ինչ «կտով» էլ մարդկան կերակրի, հասարակությունը մարսելու է: