«Եվրախորհուրդը հիշեցնում է, որ գործողությունների այս ընթացքը վտանգում է Վրաստանի եվրոպական ուղին և դե ֆակտո դադարեցնում է անդամակցության գործընթացը», - ասվում է հայտարարության մեջ:
Եվրոպական խորհուրդը Վրաստանին կոչ է արել ընդունել «ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»։
Վրաստանի հարաբերություններն արևմտյան երկրների հետ վատթարացել են այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանը հաստատել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Փաստաթուղթը ստացել է խորհրդարանականների աջակցությունը՝ չնայած երկրում զանգվածային բողոքի ցույցերին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի միջոցով փորձել է կասեցնել օրենքը, սակայն դատարանը մերժել է։ ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել