Բաքուն Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է կրկին թվարկել՝ Հայաստանի Սահմանադրությունը, Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների կողմից «Հայաստանի զինումը»։ Այս մասին Newsweek-ում իր հեղինակած հոդվածում գրում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայ – ադրբեջանական բանակցային գործընթացին անդրադառնում է COP29-ի համատեքստում, պնդելով, թե Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում:

«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է», – գրում է Հաջիևը՝ կրկին պնդելով, թե Հայաստանի Մայր օրենքը Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում։

«Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ զավթողականության վերածննդին», – հոդվածում գրում է Իլհամ Ալիևի օգնականը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել