Հայտարարելով, թե իրենց նպատակակետը մարդն է՝ Նիկոլը Կառավարության նիստում հիմնահենքային հարց է համարել այն, թե մարդն այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ Նիկոլի՝ եթե սոցիալ-հոգեբանական մակարդկում մարդն ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն էլ լինի, ինչ փող էլ ծախսվի, հնարավոր չի լինի արտագաղթը զսպել: «Մարդը պետք ա ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա»,-հայտարաել է Նիկոլն ու հավելել, որ մարդիկ պետք է հաճույք ստանան ՀՀ քաղաքացի լինելուց: 

Իսկ Նիկոլը մարկանց ապագայի հույս տվե՞լ է, ՔՊ-ի կողմից վարվող կործանարար քաղաքականությունը մարդկանց ապագա խոստանո՞ւմ է, կամ ո՞ւր է կորչել «Ապագա կա ապագա»-ն, որով Նիկոլը խաբում ու ձայն էր հավաքում ընտրություններում: Այս երկրում միայն ադրբեջանցիները կարող են ապագա ունենալ, որոնք շուտով  վերաբնակվելու են «Արևմտյան Ադրբեջանում», որ Նիկոլից Իլհամը գոհ մնա:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիությամբ հպարատանալու մասին Նիկոլի հայտարրությանը, ապա մարդ առվազը պետք է մազոխիստ լինի, որ Նիկոլի կերտած Հայաստռանի քաղաքացիությամ հպարտանա. Հայաստանի ու  հայ ժողովրդի վարկը դրսում այնքան ցածր է, որ մարդիկ օտարների հետ խոսելիս ամոթով են բացահայտում իրենց ազգությունը կամ այն, թե որ երկրի անձնագիր են կրում:

Այնպես որ՝ քանի դեռ Նիկոլնէ  այս երկրի ղեկավարը,իսկ ՔՊ-ն՝ իշխող քաղաքակ ուժը, հայերը շարունակելու են լքել Հայաստանն արագ տեմպերով՝ Հայաստանը հայերից ազատ տարածք դարձնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել