News.am-ը գրում է.
Ռուսաստանը մեզ դավաճանել է 2020 թվականից սկսած։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ–ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Եթե մենք Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մեջ ենք, հարաբերություններ ունենք, ու մենք չենք ուզում, որ Ռուսաստանը մերը տիրակալը լինի, նշանակում է Ռուսաստան գնալն ու ռուսների հետ խոսելը սխա՞լ է։ Չէ՞ որ մենք տնտեսապես կապված ենք իրար հետ, և այնպես չէ, որ միայն մենք ենք կապված Ռուսաստանի հետ, իրենք էլ է օգուտ»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ իր անվտագությունը կապել է Ռուսաստանի հետ մինչև 2020 թվականը. «Քանի որ Ռուսաստանը համարվում էր մեր անվտանգության երաշխավորը, բայց 2020-ից հետո մենք տեսանք, որ բաներ է փոխել Ռուսաստանը, իր դաշնակցին նա փոխեց, իր դաշնակիցն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը, պահեց Ադրբեջանի շահերը։ Ռուսաստանը մեզ դավաճանել է 2020-ից սկսած։
Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան սահմանից։ Բա իհարկե Իրանի սահմանից էլ դուրս կգան, Թուրքիայի սահմանից էլ դուրս կգան։ Այո, իրենք ճիշտ են անում, մենք պիտի պահենք մեր սահմանները, եթե մենք անկախ երկիր ենք։ Այնպես չէ, որ Թուրքիայի սահմանին հիմա կանգնած են ռուսական զորքեր, ոչ, 80 տոկոսը հայ տղաներ են կանգնած»։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի շարժմանն ու անելիքներին՝ Մելքոնյանն ասաց, որ իրենք չեն պատրաստվում իշխանություն տալ նրան. «Մենք գիտենք, թե Բագրատ Սրբազանն ինչ է ուզում, ասելիքը գիտենք, ինքն իշխանություն է ուզում, որը չենք տալու։ Ոչ ոք իշխանություն չի տա մի մարդու, որը չգիտի՝ վաղն ինչ է անելու, վաղվա օրն ինքը չի պատկերացնում։ Եթե պատկերացնում է թող ասի օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ինքը ո՞նց է պատկերացնում։ Ինքը Հայաստանին որտե՞ղ է տեսնում, Ռուսաստանի՞ կազմում, թե՞ ռուս–բելառուս դաշինքում։ Իրենք ցանկանում են դառնալ Ռուսաստանի ծայրագավառ, իրենց նպատակը դա է»։