Քյարամյան Արգիշտիկի տակն ակնհայտորեն փորող Անդոնը Հ1-ի Պետոյի եթերում գովաբանել է ՔԿ ղեկավարի փորձառությունը. Արգիշտիկի ուսադիրներն ու շքանշաններն է որպես նրա ունեցած «փորձառության» ապացույց Անդոնը մատնանշել և այն բազմաբղետ պաշտոնները, որ Արգիշտիկը հասցրել է զբաղեցնել:
Մեկը հարցնող լինի՝ այդ ուսադիրներում ու շքանշաններում ռեալ բովանդակությունը քանի՞ տոկոս է կազմում: Այն ուսադիրներն ու շքանշանները, որոնք սեփականել է Արգիշտիկն այս իշխանությունների թեթև ձեռամբ, նորմալ երկրներում շնորհվում են տասնամյակների ծառայություն անցած ու սեփական կոչման, գործի մեջ հերոսացած մարդկանց: Իսկ զարգացած երկրներում շատ քիչ է այն սպաների թիվը, որոնք կարող են պարծենալ սեփական շքանշանների շատությամբ՝ չնայած անցած պատկառելի ուղուն:
Շքանշանների կամ ուսադիրների ռանգը չէ կարևորը կամ՝ քանակությունը, այլ՝ այն, թե որ իշխանությունների օրոք են դրանք շնորհվել մարդուն, իսկ հաշվի առնելով այն,որ Նիկոլը նորմալ մարդկանց նստեցնում է, աննորմալներին գեներալ ու նախարար սարքում՝ Արգիշտիկի «պագոնները» չարժե լուրջ ընդունել: