Հայաստանի հանրապետության տարածքից որևէ մաս որևէ այլ պետությանը չի հանձնվելու և չի հանձնվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ սահմանազատման հետևանքով ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, մարզպետն ասաց. «Միանշանակ։ Վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածքը։ Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել