ԱԺ-ում բեմադրված մեծ «ցիրկից» հետո Անդոնն է մեկնաբանել կատարվածը՝ դատապարտելով Քյարամյան Արգիշտիկի պահվածքը: «Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները»,-հայտարարել է Անդոնը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ ՔՊ-ում Արգիշտիկի պահվածքի հետ կապված քննարկումներ կլինեն:
Քննարկումներ կլինեն ձևի համա՞ր, թե՞ շատ կոնկետ հետևանքներ ենթադրող: Ակնհայտ է, որ եթե չլինեն հետևանքներ, ապա Անդոնը դժվարությամբ է լրագրողների հետ ճեպազրույցներում «կռուտիտ» լինելու: Եթե չլինեն, հարց է ծագելու՝ ո՞րն էր այս բեմադրության իմաստը:
Միանգամից չեն անի, որ շատ չճչա, բայց «Սայլը տեղից շարժվել է», ուղղակի մնում է այնպես կազմակեպել, որ Արգիշըտիկն էլ չզգա՝ ինչպես «կերան գլուխը»: Մի կարևոր բան, սակայն, արժե ֆիքսել՝ փաստացի Արգիշտիկի «գլուխը կերավ» Աղազարյան Հովիկը: Կասեի՞ք: