ԱՄՆ-ը երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագիրը չի կապել COP29-ի հետ:
Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի:
Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե` Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել