Tert.am-ը գրում է․
Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԵՄ-ն չպետք է գնա ոչ Փարիզի ճանապարհով, ոչ էլ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական»,- ասել է նա՝ Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվություն չի ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում, սակայն ներկայումս ավելի ակտիվ է ներգրավվել գործընթացում:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2024/10/14/aliev/4192838
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել