«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ Ռուբինյան Ռուբոն խոստովանել է, որ իրենց տիտանական ջանքերը՝ Թուրքիայի համակրանքը վաստակելու, ձախողվել են. ըստ Ռուբոյի՝ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, և դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ:
Հարց է առաջանում՝ եթե Արցախը թուրքին զոհաբերելուց հետո անգամ պետք է ՔՊ-ական կարկառունները կանգնեին ո լամայի հայացքվ նման արձանագրումներ անեին, ապա ո՞րն էր այս զոհողությունների իմաստը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նույն Թուրքիան բազմիցս էր հայտարարել, որ եթե արցախյան խնդիրը լուծվի, իրենք կբացեն սահմանները: Արցախյան խնդիրը ոչ թե լուծվեց, այլ հանուն Էրդողանի լավ տրամադրության արցախցիները ենթարկվեցին էթնիկ զման:
Հիմա ի՞նչ է ուզում Թուրքիան, գիտե՞ն ՔՊ-ում: Հուշենք՝ ասում են՝ գնացեք ու Իլհամի հետ խաղաղության համաձայնագիր կնքեք, կգաք, կխոսենք: Ահա դա է նաև պատճառը, որ Նիկոլը հետույք է պատռում տարբեր միջազգային ամբիոններում, բայց բաղձալի երազանքին հասնել չի կարողանում: Ինչո՞ւ, քանի որ այս խաղում Իլհամն է թելադրողը. Ադրբեջանն է Թուրանի առանցքային այն երկիրը, որի միջոցով Թուրքիան, իսկ նրա հետ միասին նաև ՆԱՏՕ-ն դուրս են գալու միջինասիական երկրներ՝ գնալով է՛լ ավելի հեռուն:
Այնպես որ՝ Ռուբիկը դեռ երկար է Թուրքիային անարդյունք «կլյանչիտ» անելու՝ փոխարենը երեք մարտի կոմիբացիա ստանալով: