Սյամոն գլուխ է գովացել, թե ինչպես է պատերազմում մեր պարտությունը կանխատեսել ու այդ մասին Նիկոլին զգուշացրել՝ ասելով, որ Աննայի մարդն  ունի 1-1,5 տարի ժամանակ. եթե չշտկի թերությունները, պատերազմում պարտվելու ենք:

Հարց է առաջանում՝ եթե Սյամոն ոչ մի դրական տեղաշարժ բանակի ուղղությամբ չէր արձանագրում, ինչպես խոստովանել է իր հարցաքզրույցում, ապա ի՞նչը նրան ստիպեց Արցախում կարգվել ԱԽՔ ու մաս կազմել դավադիր պատերազմին: Եթե իսկապես Սյամոյի սիրտը ցավում էր հայկական բանակի վատ վիճակի համար, որը բերելու էր անխուսափելի պարտության, ապա ի՞նչ իմաստ կար մտնել մի ծրագրի տակ, որի արդյունքը եղավ Արցախի կորուստը, չէ՞ որ Սյամոն կանխատեսել էր անխուսափելի պատերազմը:

Նիկոլի  օրոք, բանակը, իհակե, քայքայված էր, նակին բոլոր իշխանությունների թողած ժառանգությունը մսխվեց, նախահեղափոխական իշխանությունների կողմից կազմված զենքերի գնման ցուցակը աղբանոց նետվեց, քանի որ Նիկոլի սիրտը հանկարծ «սամալյոտ» ուզեց՝ բավարարելու «սելֆիի» սեփական ծարավը: 

Սյամոյի այսօրինակ հայտարարությունները միայն մի նպատակ ունեն՝ քողարկել դավադրությանն ունեցած սեփական մասնակցությունը մի դեպքում, երբ աշխարհին է հայտնի, թե ինչ էր նա Աննային անում արցախյան բունկերներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել