Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի չմշակված տեքստը ստորագրելու առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է և անիրատեսական, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը TV Berlin-ին տված հարցազրույցում։

Նա ևս մեկ անգամ պնդել է, որ Հայաստանն ու նրան աջակցող երկրները «պետք է հասկանան», որ «առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման հնարավոր չէ վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության բուն պատճառները և հասնել կայուն խաղաղության»։

«Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ նա բաց չի թողնի մեր հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը», - ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել