Մինչ Նիկոլը աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվով ծիծ է մաշում, պարզվում է՝ նրա հայաստանյան վասալները պետական միջոցները փոշիացնելու նոր մեթոդներ են գործի դնում՝ ոչինչ հաշվի չառնելով:
Քաղաքապետարանը 33 մլն դրամով Ավինյան Տիկոյին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով «Mercedes-Benz EQE 500» է գնել:
86000 դոլարը ծախսելու տեղ չկա՞ր այս քաղաքում… Թքած ունեն, կարծում են՝ կյանքը մի անգամ է տրվում, ուստի որքան կարող են ու ինչպես կարող են պետք է վայելեն: Բայց գիտե՞ք, թե ինչու են այսքան անկաշկանդ իրենց զգում: Կարծում են, թե քաղաքականապես ունեն ամուր դիրքեր, իրենց ոչինչ էլ չի սպառնում: Իսկ ո՞րն է իշխանությունը պահպանելու իմաստը, եթե պետք է պետական փողերի գլուխն անիմաստ տեղը չուտեն, «կայֆավատ» չլինեն:
Հետաքրքիր է, նախքան 33 մլն դոլարանաոց մեքենա գնելը Ավինյան Տիկոն «ա» կետից «բ» կետ չէ՞ր տեղափոխվում… Տեղափոխվում էր, բայց դե բազմամիլիոնանոց Mercedes-ի «կայֆն» ուրիշ է, ու նույնիսկ խոտը դրա հետ չի համեմատվում…