«Չբավարարել հայցվոր կողմի՝ վիճարկվող նորմերի գործողությունը մինչև գործով վերջնական որոշման կայացումը կասեցնելու միջնորդությունը», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Օգոստոսի 29-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է չորս հայցերի նախնական քննարկում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ՝ միավորված մեկ գործով։ Օգոստոսի 29-ին, 30-ին և 31-ի նիստերում դատարանը լսել է կողմերի դիրքորոշումները։ Նախագահի, ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ փաստարկներ են հայտնել առ այն, որ օրենքը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանին ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։ Նրանք նաև պահանջել են կասեցնել օրենքը, մինչև որ դատարանը վերջնական որոշում կայացնի այս գործով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել