Նիկոլը մեկնում է Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումից գրեթե անմիջապես հետո իմանում ենք, որ «2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը»։
Այս լուրը, բնականաբար, հայկական լսարաններին մատուցվելու է՝ որպես Ռուսաստանից «կտրվելու» և Հայաստանի «ահագնացող ինքնիշխանության» ապացույց։
Հավանաբար, ընդդիմությունը նույնպես հենց այս կոնտեքստում է քննադատելու այս որոշումը՝ ակամա ուժեղացնելով այն տպավորությունը, թե սա Նիկոլի նախաձեռնությունն էր։
Բայց փորձենք, նախ՝ հասկանալ, թե սա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Նշանակում է մի քանի հարյուր կամ ավել (թիվը պարզ չէ) հայ մարտիկների զբաղեցնել այդ սահմաններում, նշանակում է լրացուցիչ ծախսեր։
Սա այն պարագայում, որ հայ-ադրբեջանական առաջնագծում մարդիկ ստիպված են ամիսներով դիրք պահել առանց փոխարինման:
Մեկ այլ հարց է, թե կհասցնե՞ն արդյոք այդքան մարդու մինչև հունվարի մեկը ընդունել ԱԱԾ և մարզել։ Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը։
Երկրորդը՝ ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։ Նշանակում է, որ կարող են ՀՀ-ից հանել մի քանի հարյուր կամ ավել պատրաստի զինվորականների և տեղափոխել Ուկրաինա կամ ռուս-ուկրաինական սահման, որտեղ կենդանի ուժի խրոնիկ դեֆիցիտի պայմաններում նույնիսկ 100 հոգին են եղանակ փոխում։
Այսպիսով, նիկոլական «ինքնիշխանության» հերթական դրսևորումից տուժում է միայն Հայաստանը։
Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը լավ նվեր է ստանում ծննդյան օրվա կապակցությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02eE5utxDQcKy9Q292kRqDYGpL14nQ9Hvp4MUVQm4FkZDqhQUVMS8GtoQ9ntKWrEkQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել