Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ողջ է և երկար լռությունից հետո կապի է դուրս եկել։ Այս մասին հայտնում է Walla պորտալը՝ իսրայելցի պաշտոնյայի վրա հղումով։
Պորտալի զրուցակցի խոսքով՝ Սինվարը վերջին օրերին վերսկսել է շփումները Քաթարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ և նրանց հաղորդագրություններ է փոխանցել։ Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ պարզ չէ, թե կոնկրետ երբ է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ուղարկել հաղորդագրությունները, սակայն նշել է, որ նրա հաղորդագրությունները չեն վկայում Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշման մեղմացման մասին:
Ուոլան նշում է, որ Սինվարը «երկար ընդմիջումից հետո» վերսկսել է շփումները Կատարի հետ։ Վերջին շաբաթներին պորտալի անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը «անհասանելի է»՝ նշելով, որ նա որևէ հաղորդագրություն չի ուղարկել նույնիսկ այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հարվածների հետեւանքով սպանվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրուլլահը: