Այսօր ժամը 11:05-ից 12:00-ը Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում:
Ինչպես հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից համալիրը սնող երկու մալուխների վնասումն է:
«ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
«Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հայտարարությամբ հանդես կգանք ավելի ուշ»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել