Հարցին՝ ո՞ւմ խաղն եք խաղում, Սյամոն ի պատասխան վստահեցրել է՝ իր խաղն է խաղում ու բացառապես սեփական խաղն է խաղացել տասնամյակներ ի վեր: «Ուրիշ ոչ մի խաղ ես չեմ խաղում»,-պմդել է Սյամոն եթերում:
Սյամոն, իհարկե, չափազանցրել է սեփական կարողությունները՝ իրեն ներկայացնելով որպես համարյա աշխարհաքաղաքական ուժային բևեռի առաջնորդ. աշխարհում միայն այդ կալիբրի սուբյեկտներն են սեփական խաղը խաղում (и то не факт), ինչն աններելի մասշտաբների հասած նարցիսիզմի հետևանք է արդեն:
Սյամոն հենց հիմա, օրինակ, խաղում է Իլհամի խաղը, դրանից առաջ՝ պատերազմի ժամանակ, Հակոբյան Աննայի, և այսպես շարունակ: Բա որ խաղաղացող չլիներ, Արցախ կգործուղղվե՞ր՝ կազմակեպելու հայկական կողմի ջախջախումը կամ առնվազն անմիջական մասնակցություն ունենալու դրանում: Սյամոն, իհարկե, ձրի չի խաղում՝ նախընտրելով դրա դիմաց կոնկրետ փող «բռնել». նա դրանով փող է վաստակում՝ ասենք փակելու հաճախ գոյացող յուր պարտքերը:
Հիմա Սյամոն որքան էլ իրեն «ռեկլամի», ուշ է. մարդիկ խոտ չեն ուտում, բայց նամանավանդ արցախցիները: