Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ:
Հանրայինի բակում բանակցելիս՝ Հ1-ի տնօրենն առաջարկեց բանակցել ուղիղ եթերում, ինչին, բնականաբար, անմիջապես համաձայնություն տրվեց: Մեծ էր զարմանքս, երբ ավելի ուշ հասկացա, որ տնօրենն իրենց (Հ1-ի) ուղիղ եթերը չի նկատի ունեցել: Շատ «ուրույն» մոտեցում էր...
Ավելին՝ պարզվեց, որ Պետրոս Ղազարյանն էլ նույն ժամանակ ուղիղ եթերից հնչեցրել է անունս՝ ընդամենը 1-2 րոպեում թույլ տալով երկու «փոքրիկ անճշտություն»․
1) Հ1-ից վերջին անգամ հրավեր ունեցել եմ տարի - տարիներ առաջ,
2) «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվել եմ իր հաղորդմանը:
Ուղիղ եթերի հրավերն ընդունված է: Կսպասեմ հրավերի օրվա և ժամի առաջարկին: Նշեմ նաև, որ վաղը հարմար չէ, երեկոյան 18:00-ից մասնակցելու եմ Սրբազան պայքարի հանրահավաքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.bekaryan/posts/pfbid0232jCmk9gAinkHn6P5bAZ2b6S3DAq7VeSyk564HZBevLRpEG7fRuMa9YEHj1obKk7l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել