Այսօր` դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի բեռնատարին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Nissan Sunny»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել