Tert.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ համաշխարհային համացանցը քննարկում է մի սկանդալ, որի ֆոնին Նաստյա Իվլեևայի «մերկ» երեկույթը պարզապես մանկական երեկույթ է։

ԱՄՆ-ի շոու-ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և միլիարդատեր Շոն Քոմբսը, ով ավելի հայտնի է որպես Փի Դիդդի, ձերբակալվել է բռնաբարության, մարդկանց թրաֆիքինգի, հոգեմետ նյութերի, զենք պահելու կասկածանքով:

Բայց ամենից շատ հանրությանը զարմացրեց այն փաստը, որ հոլիվուդյան աստղերի գրեթե կեսը ներգրավված են այս գործին:

Ո՞վ է Փի Դիդդին



Փի Դիդդին ազդեցիկ պրոդյուսեր է, որը ներգրավված է տասնյակ համաշխարհային աստղերի հաջողության մեջ. Jay-Z-ից և Բեյոնսեից մինչև Ջասթին Բիբեր, Ռիհաննա և Notorious B.I.G:

Լինելով պատմության ամենահարուստ ռեփերներից մեկը, արտիստը տասնամյակներ շարունակ կասկածվում էր հանցագործության հետ կապերի մեջ։

Մասնավորապես, տարածված է այն տեսությունը, որ հենց նա է կանգնած 2Pac-ի և B. I. G-ի մահվան հետևում:

Ի՞նչ է արել նա



Մեղադրանքների ցուցակը, ըստ CBS-ի, մոտենում է 50 կետի, այդ թվում՝ սեռական թրաֆիքինգի, բռնաբարության, ոտնձգությունների, կաշառակերության, կողոպուտի, սպանության փորձի և այլն:

Բայց ամենից շատ հասարակությունը զարմացել է «սպիտակ երեկույթների» ի հայտ եկած մանրամասներից, որոնք Փ. Դիդին տասնամյակներ շարունակ կազմակերպել էր Հոլիվուդի գլխավոր աստղերի համար:

Քննիչների տվյալներով՝ այս երեկույթների ժամանակ Դիդդիի առանձնատներում տեղի են ունեցել զանգվածային օրգիաներ, բռնաբարություններ, մանկապղծություններ և թմրանյութերի բռնի ընդունում։

Ընդ որում, վերը նշված բոլորը կատարել են առաջին կարգի աստղեր, որոնցից մի քանիսը զոհ են եղել, իսկ որոշները՝ բռնաբարողներ։

ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո) հրապարակել է հայտնի մարդկանց ցուցակը, ովքեր ժամանակին մասնակցել են խնջույքներին։



Լեո Դի Կապրիոյից մինչև Օփրա ու Դոնալդ Թրամփ՝ դրանցում հայտնվել են տասնյակ երգիչներ, դերասաններ, քաղաքական գործիչներ և նույնիսկ առաջին մասշտաբի քարոզիչներ։

Ենթադրվում է նաև, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել երեկույթների ժամանակ, նկարահանվել է տասնյակ թաքնված տեսախցիկների կողմից, իսկ ձայնագրությունները հետագայում օգտագործվել են P.Diddy-ի կողմից որպես շանտաժի առարկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել