Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձն X-ի իր էջում տեղադրել է Միրզոյանը։
«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ:
Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել ավելի ամուր կապեր և ավելի խաղաղ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար»,- գրել է Միրզոյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել