ԱԺ ամբիոնում հերթական անգամ կեղծիք ու խաբեություն դուրս տալով՝ Նիկոլը նախ՝ փորձել է հերքել իր այն հայտարարությունը, որ Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզին՝ այն համարելով մեր վզին օտարների կողմից գցված թոկ՝այդպեսլ է չպարզաբանելով՝ որն է տարբերությունը, ապա՝ հայտարարել է, թե նախկին իշանությունները երկրում առկա թերությունները շարունակաբար հիմնավորել են Արցախով, բանակ պահելու անհրաժեշտությամբ և այլն`սյդպիսով Արցախը թոկ դաձրնելով նաև երկրի ներքին քաղաքականությունում, մինչդեռ, ըստ նրա, հետո երևաց՝ «ինչ ա պահվել, ոնց ա պահվել, ինչ տրամաբանության մեջ ա պահվել»:
Ի՞նչ երևաց: Երևաց այն, որ Իլհամը պատերազմից հետո ապշել էր, թե քանի միլիարդ դոլարի զենք են իրեն հայերը թողել մարտադաշտում ու գնացել: Ա՛յ այդ հարցին էլ լավ կլիներ, որ Նիկոլը պատասպաներ, դրսի ծրագրո՞վ էր այդպես սահմանվել: Թե՞ նիկոլին թվում է, որ այդ զենքերը Հայաստանին ինչ-որ մեկը սիրուն աչքերի համար էր բաշխել: Կամ ի՞նչ է նշանակում՝ երևաց թե ինչն ինչպես է եղել: Երևաց այն, որ պատերազմող բանակի մեջքից Նիկոլը դանակով խփեց նոյեմբերի 9-10-ի փաստաթղթով՝ 4 շրջանը հենց այնպես թուրքին տալով: Թե՞ ինքն էր ստեղծել այն բանակը, որ ներսում դավաճանված լինելով՝ կարողացել էր 44 օր շարունակ մի քանի տերության դեմ կռվել ու իր արժանապատվությունը չկորցնել:
Երկրորդ՝ հիմա որ Արցախն է՛լ չկա, Հայաստանը ծաղկո՞ւմ ու բարգավաճո՞ւմ է, թե՞ որևէ մեկը Նիոլին «բարի քյալլա» է ասում: Եթե ասում են, ապա միայն թուրքերն են բարբաջում՝ ծաղրելով ու ստորացնելով:
Թուրքերը Նիկոլի ձեռամբ փակեցին Արցախի էջը, որ հիմա արդեն բացեն Հայաստանինը, և այն, որ Իլհամը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ասվածի ամենավառ ապացույցն է:
Նիկոլն ակնհայտորեն դեմ չէ այս անգամ արդեն Հայաստանի էջը փակելուն ու հիմա կոնկրետ դա է անում: