Արագաչափերի վերաբերյալ 2018-ի հեղափոխական պոպուլիզմի մանամասներն ո՞վ է հիշում: Դժվար թե հնարավոր լինի մոռանալ ներքնաշորերի մասնակցությամբ որոշ արագաչափերի փակման տեսարանները, խոստումները, որ պատրաստվում են այդ ամենը վերացնել:
Անցան տարիներ ու պարզ դարձավ, որ ոչ միայն չեն վերացել, այլև երկարչափական պրոգրեսիայով ավելացել են՝ ապացուցելով՝ 2018-ին Նիկոլը մարդկանց էշի տեղ էր դրել:
Մի ապացույց էլ թուրքի դիմագծերով աչքի ընկնող ՔՊ-ական Աղազարյան Հովիկն է տվել. ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին առաջարկել է ավելացնել արագաչափերի թիվը՝ Նիկոլի ընկեր Ղազարյան Վահեին առաջարկելով, որ համայնքները դրա համար անհրաժեշտ ծախսերի մի մասը վերցնեն իրենց վրա։
Այս ամենը ձեռառնոցի չէ, ի՞նչ է: Երևի էլի փող է պետք եկել, ու ուժայիններին պարգևավճարներ տալու համար նախատեսված բյուջեում ճաքեր են առաջացել, ինչն էլ ստիպում է իշխանություներին կրկին «քերել» ժողովրդին փորձված մեթոդներով: Իսկ հայտնի է, որ «քերելու» գործիքակազմերից մեկն էլ արագաչափերն են դարձել, որոնք, փաստորեն,ոչ մի խնդիր էլ չեն լուծում,և ավտովթարների թիվը, մեկ է, շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճ գրանցել:
Հովիկի համար լրիվ մեկ է, քանի որ արագաչափերը ՔՊ-ի համար են խնդիր լուծում՝ տալով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ու օգնելով իրենց աթոռների պահապաններին ավելի արագ տեմպերով չաղացնել:
Ո՞վ էր ասում՝ ոստիկանների փորերը պետք է ստանդարտիզացիայի ենթրակել…