Lurer.com-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվող դրամական օգնության ավելացումը հաստատում է Հայաստանում արեւմտյան երկրների գործունեության ապակայունացնող բնույթը։
«Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների միտումներն ու փորձառությունները, որտեղ արդեն նման փորձեր են իրականացվել։ Սրանից կարող են խուսափել նրանք, ովքեր ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն են վարում, պատմություն գիտեն և առաջնորդվում են ազգային շահերով»,- ասել է նա։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/598193/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել