Սյամոն փորձել է բացատրել, թե ինչու է կողմ արտահայտվել Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ ավանդ է առաջին պատերազմում ներդրել: Ըստ նրա՝ իր այդ մոտեցումը պայմանավորված էր այդ պահին ստեղծված իրավիճակով, և քանի որ ինքը ստրատեգ է, ռազմաքաղաքական գործիչ է, պետք է առաջարկեր նոր տարբերակ: «Ես առաջարկեցի նոր տարբերակ՝ որ ճանապարհը պիտի ընտրենք»,-հայտարարել է Սյամոն ու կրկին մեղադրել արցախյան իշխանություններին իրավիճակը պարտության բերելու համար:
«Ստրատեգ» Սյամոն, իհարկե, համեստորեն լռել է՝ ամենագլխավոր հարցը թողնլով օդում կախված: Այդ հարցը հնչում է հետրյալ կերպ՝ ո՞ւմ մեղքով և ում մասնակցությամբ 44-օրյայում հայկական կողմը պարտվեց, ո՞ւմ մեղքով ստեղծվեց այն իրավիճակը, որը հետո պետք է ստիպեր Սյամոյին ինք զինք «ստրատեգ» երևակայել՝ խուսափելով պատասխանատվությունից:
Բա 44-օրյա պատերազմի մասին «ստրատեգ» Սյամոն ասելիք չունի՞, չի՞ ցանկանում մի քիչ էլ իր ու Աննայի բունկերային արկարծներից որոշ դետալներ մանրամասնել, չէ՞ որ «շան գլուխը հենց այդ բունկերներում է թաղված», իսկ հետագա ողբերգությունն ընդամենը դրա հետևանքը պետք է դառնար:
Սյամոն Արդբեջանի ստրատեգն է, այլ ոչ թե Արցախի, ու այս իմաստով նա իր առաքելությունը փայլուն է իրականացրել, ինչի ապացույցը հայաթափված Արցախն է, որ նախևառաջ իր ու Նիկոլի խղճին է: