«2018 թվականից Telegram-ը կարողանում է իշխանություններին բացահայտել հանցագործների IP հասցեները կամ հեռախոսահամարները՝ համաձայն երկրների մեծ մասում Telegram-ի գաղտնիության քաղաքականությանը», - ասել է Դուրովը՝ մեկնաբանելով տարբեր երկրների իշխանությունների հետ համագործակցությունը:
Նա հայտարարել է, որ հավելվածի ադմինիստրացիան այս տվյալները տրամադրել է, եթե ստացել է հիմնավորված իրավական հարցում։ Մասնավորապես, ինչպես նշել է Դուրովը, Telegram-ը հանցագործների տվյալները բացահայտել է Բրազիլիայի իշխանություններին և Եվրամիության երկրներին։
«Մենք պարզեցրել և միավորել ենք մեր գաղտնիության քաղաքականությունը տարբեր երկրներում: Բայց մեր հիմնական սկզբունքները չեն փոխվել»,- եզրափակել է հավելվածի հիմնադիրը։
Սեպտեմբերի 23-ին Դուրովը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ Telegram-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել «համապատասխան մարմիններին»։ Նրա խոսքով՝ նման միջոցները կարող են զսպել հանցագործներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել