Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։

Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի եւ ելույթների թեմաներն են. ենթակառուցվածքը եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները եւ լուծումները; իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները; բիզնեսի եւ պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում; ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան; զարգացման հեռանկարները։

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Այնուհետեւ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել