Դատարանն օրինական, հիմնավորված և բավարարման ենթական է համարում քննիչի որոշումը՝ թույլ տալ կալանք դնել մեղադրյալ Մարտիրոսյանի հետևյալ գույքի վրա՝ բնակելի շենք Կրասնոդարում՝ ավելի քան 27,3 մլն ռուբլի կադաստրային արժեքով, բնակարան Կրասնոդարում՝ 5 մլն ռուբլի կադաստրային արժեքով, բնակարան Կրասնոդարում՝ 5,2 մլն ռուբլի կադաստրային արժեքով, հողատարածք Կրասնոդարում՝ ավելի քան 7,5 մլն ռուբլի կադաստրային արժեքով, ինչպես նաև BMW X5 ավտոմեքենա: Այսպիսով, Կուզնեցովի դեմ գործով անցնող Մարտիրոսյանի անվամբ գրանցված և կալանքի տակ դրված անշարժ գույքի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50 միլիոն ռուբլի։
Մարտիրոսյանը պնդում է, որ Կուզնեցովին հողատարածքի և տան տեսքով կաշառք չի տվել: Նրա խոսքով՝ իր դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները զուտ «կոմերցիոն նախագիծ» են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել