Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր մեղավորությունն այն էր, որ 2018 թվականին անկեղծ չի եղել հասարակության հետ և չի ասել, որ իր պատկերացումներում Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, արդեն բավարար է համոզվելու, որ 2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել և պարտությունը երաշխավորված է եղել:
Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը ոչ միայն Արցախը հանձնելով, այլ Հայաստանը դարձնելով խոցելի, ինչն էլ հետագայում ճանապարհ բացեց ՀՀ տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և մեծաթիվ զոհերի արձանագրման վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02k9SDuHeZcKw3EWzSryNixkAM72vTbQU6Wq4hAUUfNe8N1FeXQvfZuHg5BUZEfnU5l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել