ՔՊ-ական Մինասյան Լիլոն «սառը ջուր է լցրել» Հայաստանն օր առաջ Եվպրամիությունում տեսնել ցանկացողների կամ նմանատիպ անուրջներով տարվաների գլխին՝ մեկնաբանելով արևմտամետ որոշ մարգինալների կողմից նախաձեռնված համապատասխան ստորագրահավաքի փաստը: Նա քաղաքական ուժերին անկեղծ գտնվելու կոչ է հղել՝ հասկացնելով, որ ԵՄ-ին անդամկցելու մասին նույնիսկ մտածելը ոչ միայն անտեղին է, այլև կարող է լինել կվտանգավոր, քանի որ հարկ է լինելու նույն տնտեսության մեջ կամ հանրային կյանքում այնպիսի տրանսֆորմացիաներ իրականացնել, որ քչերը կարող են պատկերացնել կամ դրանց հարմարվել:
Ինչպես հայտնի է, ՔՊ-ականներն իրենց ներկայիս քաղաքականության արդարացման համար հաճախ մատնանշում են միջազգային հանրությանը, հայտարարում, թե նպատակ ունեն՝ Հայաստանը դարձնելու քաղաքակիրթ աշխարհի անքակտելի մաս և այլն: Ավելին՝ ակնարկում են, որ իբր նպատակ ունեն Հայաստանն ապագայում դարձնել ԵՄ անդամ, երկրում հաստատել եվրոպական չափանիշներ և այլն: Ոմանք էլ խաբվելով հավանություն են տալիս Նիկոլին՝ ընդդիմությանը մերժելով:
Մինչդեռ Լիլոն անկեղծորեն խոսովանել է, որ զուր հույսեր չարժե փայփայել. Հայաստանը ոչ միայն չի կարող ինտեգրվել Եվրոպային, այլև նույնիսկ դրա մասին հիմա մտածելը, ինչպես ասում են, մեղք էլ է:
Իինչո՞ւ է մեղք: Մեղք է այն պարզ պատճառով, որ Նիկոլի պլանն իրականում ոչ թե Հայաստանը ԵՄ անդամ դարձնելն է, այլ՝ Թուրանի անքակտելի մաս: Արևմուտքը Հայաստանի տեղը տեսնում է թյուրքական աշխարհում, ինչի վառ ապացույցը Էրդողանին ու Իլհամին Նիկոլի անվերջ քծնանքն է: Հայաստանի եվրոպական ապագայի մասին բոլոր պրոպագանդիստական թեզերն ընդամենը խաբկանք են՝ մոլորեցնելու հասարակ ժողովրդին, ամրապնդելու Նիկոլի աթոռը: Այդ քարոզչական թեզը հորինվել է Հայաստանի սահմաններից դուրս, Նիկոլի տերերի կողմից ու նետվել դաշտ՝ քնեցնելու, բթացնելու հանրության դիմադրողականությունը, Հայաստանը դարձնելու թուրքի համար հեշտ ավար: