Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի կառավարություն կայքէջը, Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները։
 Էրդողանը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ նոր ժամանակաշրջանում առողջ բարեկամության ստեղծմանը։ Նա շեշտել է, թե այդ ամենի համար ինքը շարունակում է ջանքեր գործադրել։
Էրդողանը շեշտել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։ Էրդողանը պնդել է, թե անկեղծորեն աջակցում է այդ երկխոսության գործընթացի շարունակմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել