Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները փորձել են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրներն ու մարտահրավերները, Նիկոլը այստեղ նույնպես «ինքնատիպ» է գտնվել. հազար ու մի խնդիրների մեջ թաղված Հայաստանին պրակտիկորեն հուզող որևիցե իրական խնդրի մասին նա չի խոսել, բայց փոխարենը գովազդել է իր կուսակցությունն ու ակնարկել, թե բացառապես իր շնորհիվ է, որ այսօր նկատվում է լավատեություն Կովկասում: Նիկոլը կոչ է արել ընտրել «Ապագա կա» կարգախոսն ու այն դարձնել թեորեմ, աշխատել դրա ուղղությամբ:
Նիկոլն ակնհայտորեն ռամսերը խառնել է՝ շփոթելով ՄԱԿ ամբիոնն իր ֆեյսբուքյան «լայվերի» հետ: Նա այդ բարձր ամբիոնը փաստացի վերածել է ինքնագովազդի միջոցի՝ ևս մեկ անգամ ի հայտ բերելով այն ճշմարտությունը, որ նրան հուզողը ոչ թե Հայաստանի խնդիրներն են, այլ սեփական իմիջը, իր տերերի մոտ ընկալելիության մակարդակը: Մյուս կողմից՝ նրա ելույթն ազդակ էր առ այն, որ Հայաստանը հետայսու ևս պատրաստ է հանդես գալ զիջողի ու տվողի դերում՝ հանուն լավ, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի: Այսինքն՝ ըստ Նիկոլի՝ Հայաստանն է տարածաշրջանի ագրեսորը, այլ ոչ թե Հայասանի հասցեին բաց սպառնալիքներ հնչեցնող Իլհամը, որ շարունակում է հայ-ադրբեջանական սահմանը պայամանկան գիծ համարել:
Չկասկածեք՝ վաղն էլ կարող է պարզվել, որ Երևանը հայտարարելով ՀՀ մայրաքաղաք՝ խախտում ենք Ադրբեջանի տարածքային աբողջականությունը: