Tert.am-ը գրում է․

Առաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գիտենք, որ գալիք ձմեռը դժվար է լինելու։

Այդ պատճառով մեր երկրներն ամեն օր միասին աշխատում են, որպեսզի Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռանը գոյատևելու համար»,- ասել է նա։

Բլինկենը նշել է, որ իր գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայում սարքավորումների «վերանորոգման և փոխարինման» հետագա անելիքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել