ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կապերի խորացումը:
Ալեն Սիմոնյանը շեշտել է նաեւ Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել հայ-եգիպտական դարավոր բարեկամական եւ բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարեւորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/parliament.am/posts/pfbid02KUtbNNBDhPHuoyDT5jrrbsrkVBkVgiXiGzfCM19weieywwf9T8CRVjszdD6hrq7tl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել