Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ այցի շրջանակներում բանակցություններ կվարի մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Sabah թերթին հղումով։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի բազմաթիվ առաջնորդների հետ՝ նրանց մեծ մասին ընդունելով Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը»»,- գրում է պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Էրդողանը կհանդիպի նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանիի, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Հիշեցնենք, որ համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Փաշինյանը, այժմ գտնվում են Նյու Յորքում, որտեղ մասնակցելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել