Comedy Club-ի հաղորդման փակման մասին հայտարարությունը կատակ էր՝ շոուի նոր՝ 20-րդ եթերաշրջանի անոնսի նախաշեմին. գրել է «Фонтанка»-ն։
Սեպտեմբերի 20-ի երեկոյան TNT-ի եթերում հեռուստահաղորդման թողարկմանը,  Comedy Club հեռուստաշոուի հումորիստ և կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը կրկնել է փակման մասին հաղորդագրությունը, որից հետո նրա գործընկեր Պավել Վոլյան ասել է. «Ցտեսություն, hին Comedy Club և բարև, Comedy Club-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Խարլամովը հայտարարեց նախագծի փակման մասին՝ 19 տարվա աշխատանքից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել