Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի «X»-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- ասված է ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել