Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին և ժողովրդին` սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության օրվա առթիվ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։
Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում ասել է Փեզեշքիանը։
Նա նաև ուրախությամբ արձանագրել է Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերը, որոնք, նրա խոսքով, աստիճանաբար զարգանում են։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կապերն էլ ավելի կամրապնդվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել