Խոսելով վերջին աղմկահարույց բացահայտման մասին՝ Անդոնը առիթը բաց չի թողել ինքնագովազդվելու. Հայտարարել է, թե ահաբեկչական խմբի բացահայտումը վերջին տարիներին իրականացրած իրենց բարեփոխումների ցցուն օրինակ է:
Հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունի Անդոնը՝ «բարեփոխումներ»-ի տակ:
Ակնհայտ է, որ Հայաստանը խորտակվում է ու խորտակվում է շատ արագ: Ինչպե՞ս կարելի է խոսել բարեփոխումների արդյունավետության մասին, եթե պարբերաբար բացահայտվում են իշխանազավթման դեպքեր, եթե ակնհայտ է հանրային լարվածության աճը, եթե ազգաբնակչության ջախջախիչ մեծամասնությունն ատում է սեփական իշխանությանը: Այդ ի՞նչ բարեփոխումներ են, որոնք միայն խորացնում են հանրային հիասթափությունն ու ոմանց մոտ առաջ բերում ճարահատյալ մտքեր՝ ուժի զոռով կանխել երկրի ազատ անկումը՝ թեկուզ դրսից աջակցություն փնտրելու գնով: Բարեփոխված, ասել է թե դինամիկ զարգացող երկրում հնարավո՞ր է նման բան, թե՞ ընդհակառակը, բարեփոխումների տապալման կամ պարզապես դրանց չգոյութան մասին է այս ամենը, որ Անդոնն ուղղակի չի տեսնում:
Ամեն ինչ շատ լավ տեսնում են, լսում ու զգում են, իսկ «բարեփոխումներ» ասելով Անդոնը նկատի է ունեցել Նիկոլի իշխանության ամրապնդմանը հանգեցրած քայլերը, որ կոչված են բացառելու ներքին հեղաշրջումն ու սաբոտաժը: