ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը «լայվ» է մտել ու, պայմանավորված վերջին աղմկահարույց բացահայտմամբ, թիրախի տակ վերցրել ընդդիմությանը: Նկատենք, ի դեպ, որ իշխանազավթման փորձի բացահայտման փաստը բավական ոգևորել է նաև սորոսական ագենտուրային, որոնց կարկառուն ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են «դոշ տալ» Նիկոլի իշխանության համար՝ բացահայտորեն թիրախավորելով Մոսկվային:
Խոզին, մասնավորապես, անընդունելի է թվացել ընդդիմության կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցը, թե ինչու է Նիկոլը երկրաչափական պրոգրեսիայով ավելացնում յուր անվտանգության աշխատակիցների թիվը, հսկայական ուժերով պաշտպանում պետական նշանակության շենքերը և այլն՝ այդ ամենի համար մսխելով պետբյուջեի փողերը: «Խոզը» սրանից բխեցրել է, թե ահաբեկչությամբ կարող է շահագրգիռ լինել ընդդիմությունը, իսկ նրա կողմից Նիկոլի առաջ նմանատիպ հարցեր դնելը պայմանավորված է մտավախությամբ, որ կարող են ձախողվել իշխանազավթման փորձերը:
Առաջիկայում նիկոլական ողջ պրոպագանդան, օգտվելով առիթից, սկսելու է թիրախավորել Նիկոլի բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց մեղարդելով ահաբեկիչ լինելու համար: Ավելին՝ բացառված չէ, որ շատ շուտով սկսեն մասսայական ձերբակալություններ՝ իբր երկրում ներքին իրավիճակը կայուն պահելու պատճառաբանություններով: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը, պայմանավորված աշնանային սեզոնով, որ քաղաքական ակտիվության համար բարենպաստ սեզոն է համարվում, կարող է հայտնվել իշխանական մամլիչի տակ՝ Նիկոլի իշխանության համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով:
Այլևս եթե մեկը համարձակվի Նիկոլին ասել՝ աչքիդ վերևն ունք կա, խոզերի կոզմից մեղադրվելու է իշխանազավթման կամ ասենք Ռոստովում մարզված լինելու համար: