Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը: Ինչպես հաղորդում է Forbes-ը` վկայակոչելով գործարարի պաշտպաններին, սեպտեմբերի 18-ի երեկոյան իրավապահ մարմինները Բակալչուկին կանչել են զրույցի։ Գործարարին ձերբակալել են 48 ժամով։
Նրան մեղադրանք է առաջադրվել «Սպանություն», «Սպանության փորձ», «Կամայականություն», ինչպես նաև «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։
«Սա մեր պաշտպանյալի իրավունքների կոպտագույն և աննախադեպ խախտում է։ Մոսկվայի կենտրոնում տասնյակ վկաների աչքի առաջ մահափորձի ենթարկված տղամարդը հանկարծ ինքն է մեղադրյալ դարձել մի շարք քրեական գործերով»,- ասված է գործարարի փաստաբանների հայտարարության մեջ։
Պաշտպաններն անհեթեթություն են որակել սպանության համար առաջադրված մեղադրանքն ու հայտարարել, որ հետաքննությունն իրենց վրա ճնշում է գործադրում։
Բացի Բակալչուկից, ևս 6 հոգու մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 18-ին Wildberries-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած հրաձգության գործով, որի հետևանքով կա 2 զոհ, 7 վիրավոր