Կառավարության նիստում Նիկոլը մի տառ անգամ չի ասել մեկ տարի առաջ արցախցիների գլխին եկածի մասին՝ նախընտրելով ձևացնել, թե իբր որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել:
Միանգամից հարց է առաջանում՝ տարբեր երկրներին հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերություն դրսևորելու համար աջ ու ձախ մեղադրանքներ շռայլող մարդու վա՞րք է սա: Սեփական «հայրենասիրության» ձեռքը կրակն ընկած Նիկոլը բացահայտորեն դրսևորել է հայ մարդուն ոչ հարիր պահվածք. առիթից չօգտվել ու չբարձրաձայնել տեղի ունեցածի մասին կարող էր միայն զտարյուր թուրքը կամ Իլհամի շպիոնը:
Բացի այն, որ բարձրաձայնելու դեպքում Նիկոլը լրջագույն պրոբլեմներ կարող էր ունենալ Իլհամի հետ հարաբերություններում, խնդիրներ կարող էին ծագել նաև ներսում. Նիկոլի կողմից արցախցիները շարունակում են ընկալվել որպես քաղաքական հիմնական մարտահրավեր, ուստի որքան քիչ խոսվի նրանց մասին, այնքան լավ: Մյուս կողմից՝ թերևս Նիկոլն էլ է հասկանում, թե որքան մեծ է տեղի ունեցածում իր իսկ մեղքը, նա դա ենթագիտակցաբար է զգում, այդ իսկ պատճառով չի ցանկանում արծարծել հարցը, թե ինչ բարոյական իրավունքով էր ցեղասպանության պահին արդարացնում թուրքերին՝ հայտարարելով, թե արցախցիների հեռանալը բացառապես ազատ կամքի, այլ ոչ թե հարկադրանքի դրսևորում է:
Այս ամենից հետևություններ պետք է անի հայ հանրությունը՝ չվախենալով խոստովանել սեփական մեղքը կատարվողի մեջ. 2021-ին Նիկոլը չպետք է վերարտադրվեր, է՛լ չասած 2018-ի մասին: