Նիկոլը շատ հավանական է համարել, որ Հայաստանը կարող է Իլհամից գազ ներկրել: «Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,- ասել է Նիկոլը՝ հավելելով, որ չկա մի երկիր, որն էներգետիկ առումով անկախ է:
Նիկոլը, ըստ էության, բացահայտել է Հայաստանի ապագան. նա պատրաստվում է բոլորիս նստեցնել ադրբեջանական գազի ասեղին: Սա նշանակում է, որ Հայաստռանը կարճ ժամանակ անց ոչնչանալու է, և ահա թե որն է լինելու դրա մեխանիզմը:
Եթե իսկապես կյանքի կոչվեն Նիկոլի երազանքները, և Հայաստանը սկսի ջերմանալ ադրբեջանական էներգակիրներով, ապա այդ հանգամանքը մեծագույն հմտությամբ Իլհամը դարձնելու է մահակ՝ Հայաստանի գլխին: Նա կարող է բնակավայր առ բնակավայր կուլ տալ Հայաստանը՝ սպառնալով, որ եթե իրեն չվերադարձնեն իր տարածքները, ապա Հայաստանը կարող է զրկվել գազից, չտաքանալ: Նիկոլն էլ ուսուլով կհամոզի, որ լավ է տաքանալ կամ ավտոմեքենա վարել, քան տարածք կամ պետություն ունենալ: Մի քանի տարի անց այս բանաձևով շատ հեշտությամբ Հայաստանը 29000-ից կդառնա 2900 քկմ-անոց երկիր, ու չկա ոչ մի երաշխքի, որ նունիսկ այդ դեպքում Նիկոլն էլի չի մնա:
Տեսեք Արցախն ու պատկերացրեք Հայաստանի ապագան մեր տարածաշրջանում: